Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն այսօր
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն այսօր` մարտի 15-ին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյնի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելի հետ։
«Փոխըմբռնումը 100% է։ Իսրայելի վարչապետ Բենեթի հետ զրույցը կարևոր էր նաև որպես բանակցային պրոցեսի մի հատված` այս պատերազմը հնարավորինս արագ և ազնիվ խաղաղությամբ ավարտելու համար: Մեր պատվիրակությունն այս ուղղույամբ աշխատել է նաև ռուսական կողմի հետ: Ինչպես ինձ հայտնում են` վիճակը վատ չէ, բայց տեսնենք դեռ, վաղը կշարունակենք»,- ասել է Զելենսկին։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև վերջին հանդիպումը կայացել էր մարտի 14–ին, առցանց ձևաչափով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
ԱԱԾ փոխտնօրենը` նոր պատերազմի վերսկսման հավանականության մասին
Սպասվող պատերազմի մասին տեղեկությունները խուճապ տարածող տեղեկություններ են, այս պահին հստակ ինֆորմացիա չկա։ Այս մասին լր...
Կիևում նշել են, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երբ կարող է կնքվել հաշտության համաձայնագիր
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտությ...
Դավիթ Բաբայանը` Արցախից Ուկրաինայի դեմ կռվելու համար զորք ուղարկելու մասին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Արցախից Ուկրաինայի դեմ կռվե...