Պուտինն ու Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը և Եվրախորհրդի նախագահը քննարկել են Դոնբասի պաշտպանությանն ուղղված հատուկ գործողության, ինչպես նաև հումանիտար ասպեկտների շուրջ ստեղծված իրադրությունը։
ՌԴ նախագահը Միշելի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ԵՄ-ի ղեկավարությունն անտեսել է ուկրաինացի զինվորականների երեկվա հանցագործ ակցիան` Դոնեցկի հրետակոծությունը։
Պուտինը ԵՄ նախագահին է ներկայացրել պայմանավորվածությունների մշակման շուրջ ռուս–ուկրաինական բանակցությունների սկզբունքային գնահատականները։ Բացի այդ, ասվել է նաև, որ Կիևը լուրջ տրամադրվածություն չի դրսևորում խնդրի փոխընդունելի հանգուցալուծման որոնման առնչությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյանի հարցազրույցը՝ «Անադոլու» գործակալությանը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությա...
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասի...
Պապիկյանը Շոյգուին է ներկայացրել Ասկերանում վերջին զարգացումները
Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի...
Ռազմական դրություն Արցախում. նոր սահմանափակումներ են մտցվել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատություննե...