Պեսկովը հրաժարվել է կանխատեսումներ անելուց
Կրեմլը դեռևս ձեռնպահ կմնա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարների վերաբերյալ կանխատեսումներ անել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք առայժմ չենք ուզում կանխատեսումներ անել։ Կսպասենք, մինչև կլինեն շոշափելի արդյունքներ, որոնց մասին հնարավոր կլինի տեղեկացնել առաջին հերթին երկու երկրների հանրությանը»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը հայտարարել էր, թե խաղաղության համաձայնագիրը երկու երկրների միջև հնարավոր կլինի ձեռք բերել մեկ-երկու շաբաթվա ընթացքում՝ ամենաուշը մայիսին։
Մեկնաբանելով նրա հայտարարությունը, Պեսկովն ասել է, որ այս պահի դրությամբ, ըստ ամենայնի, դա նրա կանխատեսումներն են։
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական կողմը կանխատեսումների առումով, չէր ցանկանա շտապել։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...