ՈՒ՞մ դիմել եթե բնակարան վարձակալելիս դարձել եք խարդախության զոհ

Եթե ՀՀ-ում բնակարան վարձակալելիս դարձել եք խարդախության զոհ, կարող եք դիմել Էկոնոմիկայի նախարարությանը: 
Նախարարությունը դիմել է քաղաքացիների՝ նշելով. «Եթե դուք կամ ձեր ծանոթները Հայաստանում բնակարան վարձակալելիս դարձել եք խարդախության զոհ, խնդրում ենք նկարագրել ձեր դեպքը մեր Telegram bot-ում՝ @stopgreedbot 

Դիմումի ձևաչափը՝ 

1.  Անուն/Ազգանուն 

2.  Կոնտակտային հեռախոսահամար 

3.  Ինչպես գտաք բնակարանը (գովազդ/բրոքեր) 

4.  Բնակարանի հասցեն 

5.  Խնդրի նկարագրությունը 

6.  Բրոքերի/բնակարանի սեփականատիրոջ կոնտակտները 

Տեղեկատվությունը կփոխանցվի ՀՀ Ոստիկանություն։

Քաղաքականություն