ԱՄՆ պետքարտուղարը կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է մամլո հաղորդագրություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ունեցած հեռախոզազրույցի մասին, ուր մասնավորապես ասված է. «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-Հայաստան երկկողմ գործընկերության շարունակական կարևորությունը և ԱՄՆ հանձնառությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային: Նշելով հայկական և ադրբեջանական ուժերի միջև լարվածության աճի մասին վերջին հաղորդագրությունները՝ պետքարտուղարը կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և ակտիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ բոլոր առկա խնդիրների շուրջ համապարփակ լուծումներ գտնելու համար: Պետքարտուղարը հորդորել է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի և այլ գործընկերների՝ Մոսկվային և նրա կողմնակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին, շարունակաբար պատասխանատվության ենթարկելու հանձնառությունը՝ Ուկրաինայի դեմ Կրեմլի չհրահրված և չարդարացված պատերազմի համար»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայա...
Պաշտպանության նախարարությունից հերքում են՝ ադրբեջանցիներն առաջ չեն եկել․ նոր մանրամասներ
Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխա...
Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն գնացել․ Ուկրաինայի ԳՇ հայտարարությունն ապատեղեկատվություն է
Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվութ...
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...