ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչնչացվել է Ուկրաինայի գրեթե 4.000 ռազմական օբյեկտ․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը,  շրջափակելով արեւելյան եւ Հարավային ուղղությունից, մարտեր է մղում ազգայնականների դեմ քաղաքի հյուսիսարեւելյան ծայրամասերում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

 

Մարտի 14-ի գիշերը ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը խոցել են ուկրաինական 4 անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ մեկ Bayraktar TB-2։

 

«Օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ինքնաթիռները խոցել են Ուկրաինայի Զինված ուժերի 187 օբյեկտներ, այդ թվում՝ երկու հրամանատարական կետ, մեկ Buk-M1 զենիթահրթիռային համակարգ, մեկ ուղղորդման և թիրախային ռադիոտեղորոշիչ կայան, երկու բազմակի հրթիռային կայան, երկու էլեկտրոնային պատերազմի կայան, զինամթերքի երկու պահեստ և վառելիք-քսանյութեր»,- նշեց Կոնաշենկովը։

 

 

Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3920 օբյեկտ ։

Քաղաքականություն