ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ քաղաքացիություն ստանալու կարգի և հրաժարման վերաբերյալ
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները ս.թ. մարտի 15-ից ընդունվելու են նախօրոք՝ էլեկտրոնային հերթագրման միջոցով։
Հերթագրումն իրականացվում է բացառապես հետևյալ կայքէջով։
«Հորդորում ենք դեսպանություն ներկայանալ սահմանված ժամանակից 10 րոպե առաջ՝ ունենալով Ձեզ հետ հերթագրումը հավաստող կտրոն և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։
ՀՀ քաղաքացիության ստանալու, ինչպես նաև դադարեցնելու սահմանված կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ armconsul.ru կայքէջում, որտեղ կարող եք գտնել նաև անհրաժեշտ հարցաթերթիկը, որը պետք է լրացված լինի առանց ջնջումների»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայա...
Պաշտպանության նախարարությունից հերքում են՝ ադրբեջանցիներն առաջ չեն եկել․ նոր մանրամասներ
Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխա...
Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն գնացել․ Ուկրաինայի ԳՇ հայտարարությունն ապատեղեկատվություն է
Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվութ...
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...