
Պուշիլինը խոստացել է պատժել՝ Դոնեցկին, «Տոչկա ՈՒ»-ով հարված հասցնողներին

Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապաետության ղեկավար Դենիս Պուշիլինը խոստացել է պատժել նրանց, ովքեր կազմակերպել են «Տոչկա ՈՒ»-ի հարվածը Դոնեցկին, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։ Այս մաին գրում է Ռիա Նովոստին։
«Մեղավորները չեն փրկվի պատժից»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Դոնեցկը գնդակոծումը «Տոչկա-Ու» հրթիռով։
Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինն ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքի կենտրոնում Կառավարության տան մոտ ուկրաինական «Տոչկա-Ու» հրթիռ է խոցվել:
Ավելի ուշ ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը հայտնել է 20 զոհվածների եւ ինը վիրավորների մասին, իսկ ԴԺՀ -ի առողջապահության նախարարությունը ՝ 16 զոհվածների եւ 23 տուժածների հոսպիտալացման մասին:
ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինի նախնական տվյալներով ՝ վիրավորների թիվը հասել է 26-ի, նրանց թվում մեկ երեխա կա: Պուշիլինը նաեւ հայտարարել է, որ ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկին «Տոչկա-Ու» հրթիռով հարվածելը Կիեւի ռազմական հանցագործություն է: