Մուղնու եկեղեցու մոտ քաղաքացին ընկել է ձորը․ նրան դուրս են բերել փրկարարները և հոսպիտալացրել
Մարտի 13-ին՝ ժամը 00:01-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մուղնու եկեղեցու մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները, շտապօգնության աշխատակիցների հետ միասին, Մ․ Թ․-ին (ծնված 1984 թ․) պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 20 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ–ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը․ նոր հայտարարություն
Ադրբեջանի ՊՆ-ի այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12-ի լույս 13-ի գիշերը գնդակոծու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ, խցանումը ձգվում է մոտ 6 կմ
Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Սևա...
Ուկրաինայում հայ խաղաղ բնակիչ է զոհվել
Ուկրաինայի հայ համայնքի խաղաղ բնակչության շրջանում առաջին զոհն ունենք: Այս մասին «Ռադիոլուրին» հայտնել են Սփյուռքի գործե...
Վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջիկ. նա տեղում մահացել է
Մարտի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17:50-ի սահմաններու...