Կոպիրկինը խոսել է Արցախում տեղի ունեցող դեպքերի մասին
Բոլոր նախադրյալները կան Լեռնային Ղարաբաղում լուրջ էսկալացիան կանխելու համար։
Այս մասին «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում այսօր ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Բոլոր հնարավորությունները կան խնդիրները լուծելու խաղաղ, երկխոսության ճանապարհով։ Ռուսաստանը դրա համար կանի ամեն ինչ։ Ռուսական կողմն ուշադրությամբ հետևում է իրավիճակին և կաջակցի, որ սկսված կարգավորման գործընթացները շարունակվեն», - ասել է նա։
Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Արցախի բնակավայրերը, նաև թույլ չի տալիս իրականացնել Հայաստանից գնացող գազատարի վերանորոգումը։
Կոպիրկինը խոսել է նաև նոր սահմանափակումներից, որոնք գործարկվել են Ռուսաստանի դեմ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով։
«Դրանք բավականին լուրջ են, բայց Ռուսաստանի դեմ առաջին պատժամիջոցները չեն, և մենք կփորձենք օգտագործել այդ մարտահրավերը՝ ավելի ուժեղ դառնալու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...