Ժամանակն է, որ Ստեփանակերտը, Մարտունին և Խոջալուն անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ․ ադրբեջանցու խելացնոր հայտարարությունը
Արցախում արդեն որերորդ օրն է իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ թշնամին կրկին Ասկանանետի 3 ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում:
Այս ֆոնին հատկանշական է, որ Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Շահիդովը թուրքական Ulusal հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե իբր Ադրբեջանն Արցախում սկսել է «ահաբեկչության դեմ ռազմական գործողություն»:
Ըստ Շահիդովի` «նպատակն այնտեղ գտնվող հայ զինված խմբավորումների վերացումն է», հայերին անվանել է «ադրբեջանցիներին սպանած ահաբեկիչներ»:
Ադրբեջանցի պաշտոնյան նաև փորձել է առաջ տանել այն կեղծ թեզը, թե արդեն երկու օր է, ինչ ռուս խաղաղապահներն սկսել են հեռանալ Արցախից` դա կապելով փետրվարի 23-ին կնքված ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի հետ:
Նա նաև նշել է, որ Արցախում տեղակայված խաղաղապահները ռուսական բանակի էլիտար ստորաբաժանումներն են, և նրանց ուղարկելու են Ուկրաինա` պատերազմելու: Նշենք, որ նրա հայտարարությունները հեռու են իրականությունից
Շահիդովը տուրք տալով իր երազանքների՝ նշել է, թե «արդեն եկել է ժամանակը, որ Ստեփանակերտը, Մարտունին և Խոջալուն անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, և մոտակա ժամանակներում այդ շրջանների ադրբեջանցի բնակիչները վերադառնալու են»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայա...
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...
Պաշտպանության նախարարությունից հերքում են՝ ադրբեջանցիներն առաջ չեն եկել․ նոր մանրամասներ
Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխա...
Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն գնացել․ Ուկրաինայի ԳՇ հայտարարությունն ապատեղեկատվություն է
Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվութ...