Թշնամին 120 մմ-ոց 2 արկ է արձակել գյուղի ուղղությամբ, բարձրախոսներով սպառնում են արցախցիներին
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել:
Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:
Տուժածներ չկան:
Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:
Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ թշնամին կրկին ականանետ է կիրառել Ասկերանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ
Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառո...
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանցիները15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ են կիրառել․ ՊԲ
Մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես...
Ադրբեջանցիները 3 ական են արձակել գյուղի ուղղությամբ․ ՊԲ հայտարարությունը
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է. «Մարտի 8-ին` ժամը 23։00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատված...
Ադրբեջանը սադրանք է իրականացրել սահմանի Երասխի հատվածում․ Инфотека 24
Ադրբեջանը սադրանք է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Առայժմ սադրանքի հետեւանքների մասին տեղեկությո...