Ռուսաստանը կազգայնացնի՞ երկիրը լքած ընկերությունների ակտիվները․ նախագիծ
Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունը օրենսդրության նախագիծ է մշակել, որն ուղղված է ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանից միջազգային ձեռնարկությունների աճող ելքը կանխելուն և դրանց ազգայնացման համար պոտենցիալ հիմքեր ստեղծելուն:
«Իզվեստիա» թերթը նշում է, որ ՌԴ էկոնոմիկայի նախարարությունն արդեն կառավարություն և գլխավոր դատախազություն է ուղարկել մոտ վեց տասնյակ օտարերկրյա ընկերությունների ցուցակ, որոնք լքել են ռուսական շուկան և կարող են պետականացվել։
Մարտի 9-ին ՌԴ կառավարության հանձնաժողովը հաստատել է պատժամիջոցների պայմաններում տնտեսությանն աջակցելու միջոցառումների փաթեթը։
Օրինագծում, որն առաջ է տանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, նկարագրված է նաև ակտիվների ազգայնացման մեխանիզմը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին, մեկնաբանելով Ռուսաստանը լքած արևմտյան ընկերությունների արտադրությունն ազգայնացնելու հնարավորության քննարկումը, հայտարարել է․ «Ռուսական իշխանությունների ցանկացած անօրինական որոշում՝ բռնագրավելու այդ ընկերությունների ակտիվները, ի վերջո միայն լրացուցիչ տնտեսական տառապանք կբերի Ռուսաստանի համար: Դա կուժեղացնի արդեն առանց այդ էլ հստակ ազդանշանները համաշխարհային գործարար հանրությանը, որ Ռուսաստանում բիզնեսով զբաղվելն անվտանգ չէ»։
Նմանատիպ հոդվածներ
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...
Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայա...
Պաշտպանության նախարարությունից հերքում են՝ ադրբեջանցիներն առաջ չեն եկել․ նոր մանրամասներ
Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխա...
Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն գնացել․ Ուկրաինայի ԳՇ հայտարարությունն ապատեղեկատվություն է
Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվութ...