
Mercedes-ը բախվել է պատին, այնուհետև հայտնվել բնակչի տան մետաղյա ճաղավանդակում․ վիրավորներն անչափահասներ են

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։15-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե քարին, այնուհետև բախվել երկաթե ճաղավադանկների պատին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել Վահագն Դավթյան 27 հասցեի տան պատին ու մետաղե ճաղավանդակին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 անչափահասներ, որոնց առաջինը օգնության են հասել 27 և 29 տան բնակիչները, ապա օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի և թիվ 16 փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ավտոմեքենայից դուրս են բերել 2 անչափահաս տղաների և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները վիրավորներին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր« բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Վարորդն ու ուղևորը անչափահասներ են։