Լուկաշենկոն առաջարկել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ ղեկավարների հանդիպումն անցկացնել Մոսկվայում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարների հանդիպման անհրաժեշտության մասին՝ պատժամիջոցներին հակազդելու լուծումներ մշակելու համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Մենք պետք է հավաքվենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, մենք պետք է հավաքվենք ԵԱՏՄ-ի շրջանակներում, համախմբվենք միասին: Չէ որ բոլորը խոսում էին այն մասին, որ մենք պետք է միասին լինենք: Ես առաջարկում եմ, և կարծում եմ, որ դուք ինձ կաջակցեք: Մենք պետք է հավաքվենք Մոսկվայում և նստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Բելառուսի նախագահը նշել է, որ Ռուսաստանը միշտ օգնել է իր դաշնակիցներին։
Միաժամանակ Լուկաշենկոն ասել է, որ Մինսկի և Մոսկվայի դեմ արևմտյան բոլոր պատժամիջոցներն անօրինական են։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյանի հարցազրույցը՝ «Անադոլու» գործակալությանը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությա...
«Զանգեզուրի միջանցք», Կարս-Նախիջևան երկաթուղի. ինչ են քննարկել Ալիևն ու Էրդողանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կողմերը քննարկե...
Զարմանալի է, բայց փաստ է, մենք դա անում ենք. Պուտինը՝ Եվրոպային էներգառեսուրսներ մատակարարելու մասին
Ռուսաստանը կատարում է Եվրոպային և աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր բոլոր պարտավորություննե...
Նոր քայլեր՝ Պուտինին պատասխանատվության ենթարկելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետայս մասին գրում է C...