Առեղծվածային դեպք Արարատում. 37-ամյա կինն ու 48-ամյա ամուսինը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ, մարտի 10-ին, Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք  ահազանգ է ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում մահացել է  37-ամյա Անուշ Մ.-ն: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել մարտի 5-ին: Այդ օրը նշված կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան  9-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանից  «ամբողջ մարմնի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 85 տոկոս այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի  կին,  իսկ կարճ ժամանակ  անց  «զույգ դաստակի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 5 տոկոս» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի տղամարդ: 

 

Հիվանդանոց մեկնած  ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ  տեղափոխվածներն են՝ Երևանի բնակիչներ, 37-ամյա Անուշ Մ.-ն և 48-ամյա Վահե Հ.-ն: 

 

Ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մարտի  5-ին Արարատի մարզի գյուղերից մեկի կիսակառույց շինության մեջ նրանցից մեկը հագուստի աղտոտված հետքը մաքրելու համար բենզին է օգտագործել, որի ժամանակ ծխոխոտի գլանակից առաջացել է հրդեհ և վերջիններս ստացել են  նշված վնասվածքները:

 

Կայքի տեղեկություններով՝ տղամարդու հայրը հայաստանյան հայտնի բուհերից մեկի նախկին  պրոռեկտորն է: 

Քաղաքականություն