«Կուլտուրական շրջանակներում անցան»․ Չավուշօղլուն՝ Լավրով-Կուլեբա հանդիպման մասին
Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայում երկարաժամկետ հրադադարի օգտին, որն իսկապես կգործի տեղերում: Այս մասին Անթալիայում Ուկրաինայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն։
Չավուշօղլուի խոսքով՝ կարեւոր է նաեւ խաղաղ բնակչության համար մարդասիրական միջանցքների բացումը։ «Եթե տեղում զինվորականները չհետեւեն պայմանավորվածություններին, ապա տարհանված խաղաղ բնակիչները կկանգնեն իրական անվտանգության սպառնալիքի առաջ»,- ասել է թուրք նախարարը։
«Անթալիայում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիան ընդգծեց Ուկրաինայում հումանիտար միջանցքների գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու անթույլատրելիությունը»,- ասել է Չավուշօղլուն՝ Անթալիայում եռակողմ հանդիպումը անվանելով «կարեւոր սկիզբ»։
«Չնայած բոլոր դժվարություններին, Անթալիայում Ուկրաինայի վերաբերյալ քննարկումները կուլտուրական շրջանակներում անցան»,- հավելել է նա։
Չավուշօղլուն հայտնել է, որ Լավրովի եւ Կուլեբայի մասնակցությամբ հանդիպմանը նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպման թեման է քննարկվել։
Նմանատիպ հոդվածներ
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...
Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայա...
Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարում
Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարում է լ...
Պաշտպանության նախարարությունից հերքում են՝ ադրբեջանցիներն առաջ չեն եկել․ նոր մանրամասներ
Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխա...