Քաղաքականություն

Ուկրաինան մարտին լայնածավալ հարձակում էր պատրաստում. Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարի գաղտնի հրամանը

Ուկրաինան մարտին լայնածավալ հարձակում էր պատրաստում. Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարի գաղտնի հրամանը

ՌԴ զինված ուժերի կողմից իրականացված հատուկ ռազմական գործողությունը կանխել և խափանել է ուկրաինական լայնածավալ հարձակումը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների դեմ 2022 թվականի մարտին։ 

 

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Փետրվարի 24-ից ՌԴ զինված ուժերի իրականացրած հատուկ ռազմական գործողությունը կանխել և խափանել է այս տարվա մարտին ուկրաինական զորքերի հարվածային խմբերի լայնածավալ հարձակումը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների վրա, որոնք չեն վերահսկվում Կիևի կողմից»,- ասել է Կոնաշենկովը։

Կոնաշենկովի խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն որքան խորն են ներգրավված եղել ուկրաինական բանակի կողմից Դոնբասը գրոհելու գործողության ծրագրման ու նախապատրաստման մեջ։

«Այսպիսով, առայժմ անորոշ է մնում միայն մեկ հարց. որքան խորն են ներգրավված եղել ԱՄՆ ղեկավարությունը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները մարտի սկզբին ուկրաինական զորքերի միջսպասարկման խմբավորման կողմից Դոնբասը գրոհելու գործողության պլանավորման և նախապատրաստման մեջ», - ասել է նա։

Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարի 2022 թվականի հունվարի 22-ի գաղտնի հրամանը՝ այս տարվա մարտին Դոնբասի դեմ հարձակման վերաբերյալ։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակում է Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բալանի 2022 թվականի հունվարի 22-ի գաղտնի հրամանի բնօրինակը... Փաստաթուղթը հասցեագրված է Ուկրաինայի ազգային գվարդիայի հյուսիսային Կիևի, հարավային Օդեսայի և արևմտյան տարածքային վարչությունների ղեկավարներին»,- ասել է Կոնաշենկովը։

Գեներալն ընդգծել է, որ «փաստաթղթի վրա կան այն պաշտոնյաների ստորագրությունները, որոնք պատասխանատու են Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության առաջադրանքների կատարման համար»։

Նրա խոսքով՝ «Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարությանը բերված հրամանում մանրամասնորեն նկարագրված է «Դոնբասում» այսպես կոչված «միացյալ ուժերի գործողության» գոտում հարձակողական գործողությունների համար հարվածային խմբերից մեկի նախապատրաստման պլանը։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250