ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպանության փորձ՝ Մալաթիա-Սեբաստիայում․ մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022թ. մարտի 7-ին՝ ժամը 23:40-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից, ըստ որի՝ մարմնի տարբեր հատվածներում բազմակի հրազենային վնասվածքներով, բուժօգնության է դիմել մի երիտասարդ՝ ծնված 1996թ.:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ Երևան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում և շքամուտքում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակներ, ինչպես նաև արնանման հետքեր: Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատագենետիկական դատահետքաբանական փորձաքննություններ։
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում՝ Արզն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սա էլ ձեր բալային համակարգը»․ ինչպես է վարորդի կոպիտ սխալի պատճառով վթար տեղի ունենում
Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Երևանի Նաիրի Զարյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել։ Մինչ քաղաքացիները տեղում փորձում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսագրությունում պատկերված անձինք կասկածվում են ավազակության մեջ
Տեսագրությունում պատկերված անձինք կասկածվում են ավազակության մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Շիրազի փողոցում մահվան ելքով վրաերթի տեսակադրերը
Հրապարակվել է տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է փետրվարի 26-ին Երևանում՝ Շիրազի փողոց...