Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը դիմել է Զելենսկիին
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կոչ է արել Վլադիմիր Զելենսկիին ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը։
«Ես շատ լավ հասկանում եմ, որ դուք շատ «խորհրդականներ» ունեք, բայց անձամբ դուք պարտավոր եք ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը և հասնել խաղաղության համաձայնագրի։ Ահա թե ինչ են սպասում ձեզանից Ուկրաինայում, Դոնբասում և Ռուսաստանում»,- ասվում է կոչում, որի տեքստը ստացել է «ՌԻԱ նովոստին»։
Յանուկովիչն ասել է, որ ուկրաինացի ժողովուրդը և Արևմուտքում Կիևի գործընկերները երախտապարտ կլինեն նման քայլի համար։
«Ուզում եմ դիմել Վլադիմիր Զելենսկիին որպես նախագահ և, նույնիսկ, մի փոքր հայրական ձևով: Վլադիմիր Ալեքսանդրովիչ, դուք երևի երազում եք իսկական հերոս դառնալ: Բայց հերոսությունը ցուցադրական չէ, դա մինչև վերջին ուկրաինացին կռվելը չէ: Այն ինքնազոհության մեջ է, հանուն մարդկանց կյանքերի փրկության՝ սեփական հպարտության և հավակնությունների հաղթանակի մեջ»,- ասել է նախկին նախագահը։
Նա նշել է, որ ցավով է ընդունում այն, ինչ այժմ կատարվում է իր հայրենիքում, և խորապես ցավակցում է այն տառապանքների համար, որոնք ուկրաինացիները ստիպված են կրել։ Միաժամանակ նա ընդգծել է, որ «ցանկացած ողբերգության մեջ կա պահ, երբ այն դեռ կարելի է կասեցնել»։
«Դուք առաջին օրվանից խոստացել էիք դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, և դրա համար ամբողջ Ուկրաինան աջակցեց ձեզ, դուք կարող էիք դառնալ աշխարհի նախագահ, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ»,-հայտարարել է Յանուկովիչը։
Նմանատիպ հոդվածներ
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...
Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարում
Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարում է լ...
Փաշինյանը՝ Ուկրաինայում կատարվողի մասին
Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթներ...
Բայդենը նշել է, թե որն է եղել Պուտինի սխալը
«Պուտինը կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի, և նա կարծում էր, որ կարող է մեզ պառակտել տանը, նա սխալվել է»,...