
Կիևում թույլ չեն տալիս քաղաքացիներին տարհանել Ռուսաստան. ՌԴ ՊՆ

Կիևի իշխանության ներկայացուցիչները թույլ չեն տալիս քաղաքացիներին տարհանել ՌԴ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Կիևի իշխանության պաշտոնական ներկայացուցիչները խիստ կարգադրություն են ստացել կասեցնելու ՌԴ տարհանման որևէ փորձ։ Ռուսաստան հնարավոր տարհանման ու այդ նպատակով ամեն օր մարդասիրական միջանցքներ ստեղծելու մասին տեղեկությունը քաղաքացիներին պարզապես չեն հասցնում», – լրագրողներին ասել է Միզինցևը։
Նա նշել է, որ մարդասիրական միջանցքներով ՌԴ դուրս գալու ցանկացած փորձ կտրուկ կանխվում է ազգայնականների կողմից։
Միզինցևը հայտարարել է, որ Խերսոնի մարզի վտանգավոր շրջաններից 223 օտարերկրացու տարհանումը շարունակվում է, Ուկրաինան դրան չի մասնակցում։ Նրա խոսքով` այդ թվերը կմեծանան, քանի որ գործողությունները դեռ շարունակվում են։