Հովիկ Աբրահամյանի ընտանիքի դղյակը վաճառվել է. ո՞վ է գնորդը. Civilnet
Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը վաճառվել է, այն ունի նոր սեփականատեր։ Գործարքը կատարվել է մարտի 1-ին։ ՍիվիլՆեթ-ն ուսումնասիրել է այս գործարքը։
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը Երևանի Ազատության պողոտայում ուներ երկու առանձնատուն։ Դրանցից մեկը պատկանում էր նրա որդուն՝ Արգամ Աբրահամյանին, մյուսը՝ կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին։ Վաճառված առանձնատունը Արգամ Աբրահամյանինն էր, կառուցվել էր խորհրդարանի շենքի նմանությամբ։ Ըստ կադաստրային փաստաթղթերի՝ առանձնատան տարածքը 2 580 քառակուսի մետր է։ Տարածքի սեփականատերը նախ Հովիկ Աբրահամյանի վարորդ, մրգավետցի Գրիգոր Գևորգյանն էր, որը 2013-ին նվիրատվությամբ այն փոխանցել է Արգամ Աբրահամյանին։ Նվիրատվության պայմանագրին հաջորդել էր Երևանի քաղաքապետարանի կողմից տարածքին հասցեի տրամադրումը, ապա շինարարությունը և այլն։
Առանձնատան նկուղային հատվածը բաղկացած է երկու սաունաներից, երեք սանհանգույցներից, մարզման սրահից, մերսման սրահից, կինոդահլիճից, տան սպասավորների համար նախատեսված ննջասենյակից, մառանից։ Առաջին հարկն ունի երեք սանհանգույց, հյուրասենյակ, ճաշասենյակ, բուխարիի համար նախատեսված տարածք, հանդերձարաններ։ Երկրորդ հարկում տեղակայված են չորս ննջարան, չորս սանհանգույց, չորս հանդերձարան, կա բացօթյա պատշգամբ։ Բակում կա երկու զրուցարան, երկու պահակակետ, կաթսայատուն, ջրավազան։ Գույքի կադաստրային արժեքը ավելի քան 310 միլիոն դրամ է։
Հովիկ Աբրահամյանի ընտանիքից առանձնատունն անցել է նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընտանիքին։ Մարտի 1-ին Արգամ Աբրահամյանը առանձնատան առքուվաճառքի պայմանագիր է կնքել Նալբանդյանի կնոջ՝ Լիլիթ Պետրոսյանի հետ։ Առանձնատան գինը կազմել է 2,5 միլիարդ դրամ (ավելի քան 5,1 միլիոն դոլար)։ Դրանից 48 միլիոն դրամը գնորդ Լիլիթ Պետրոսյանն արդեն վճարել է, մնացած 2,452 միլիարդ դրամը վճարվելու է մինչև օգոստոսի 1-ը։ Այդ ժամանակ է նախատեսված առանձնատան հանձնումը Պետրոսյանին։
Նարեկ Նալբանդյանին լայն հանրությունը ծանոթացավ Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրի օտարման ժամանակ։ Փետրվարի 11-ին պետությունը վաճառեց «Գոլդեն փելիս»-ը, գնորդը Նարեկ Նալբանդյանն էր՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության միջոցով։ Գործարքը կազմել էր 5 միլիարդ դրամ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արգելվել է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ՝ այդ թվում Հայաստան
Ռուսաստանից արգելվել է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան։ Ին...
Ադրբեջանցիները Նորշենի բնակիչներին սպառնացել են՝ պահանջելով լքել գյուղը. Republic of Artsakh
Այսօր ադրբեջանցի զինծառայողները փորձել են վախեցնել Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղի գյուղատնտեսությամբ զբաղվող բնակ...
Թշնամին Խրամորթում բարձրախոսով բնակիչներին սպառնում է՝ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ուժ կկիրառեն. Ծովինար Բարխուդարյան
Արդեն երկրորդ օրն է թշնամին,որ GPS֊ով Խրամորթի մատույցներում է հիմա, բարձրախոսներով, ի դեպ, գրական հայերենով, բնակիչների...
ԱՄՆ-ում անվանել են Կիևի «անկման» ամսաթիվը. Newsweek
ԱՄՆ երեք պաշտոնյաներ Newsweek-ին ասել են, թե ակնկալում են, որ մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը կգրավվի...