Այսօր ՌԴ-ից դեպի հայաստան 36 թռիչք է նախատեսված

 Այսօր Ռուսաստանի դեպի Հայաստան 36 թռիչք է նախատեսված, որից 13-ը Մոսկվայից է, 1-ը՝ Ուֆայից, 2-ը՝ Սանկտ Պետերբուրգից, 1-ը՝ Միներալնիե Վոդիից, 1-ը՝ Եկատերինբուրգից, 1-ը՝ Սամարայից։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջից։

 

Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին մի քանի օր է Ռուսաստանից դեպի Հայաստան ամեն օր ավելի քան 3 տասնյակ չվերթներ են իրականացվում։ Կանոնավոր չվերթներից բացի արդեն չարտերային թռիչքներ են կազմակերպվում ֆեյսբուքյան հայտարարությունների միջոցով և տեղերը արագ սպառվում են։ Ընդ որում, տոմսերի արժեքը եւս կտրուկ ավելացել է։

Քաղաքականություն

Պատահարներ