Սկսվել է ռուս–ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլը
Բելառուսի Բրեստի մարզում բանակցություններ են սկսվել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով Բելառուսում ՌԴ դեսպանությանը։
Ռուսական պատվիրակության կազմը չի փոխվել. այն գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Ընդգրկված են նաև փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը և Դումայի միջազգային հարաբերություններ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
Ուկրաինական կողմում բանակցություններին ներկայացել են Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն ռադայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը և ուկրաինացի այլ քաղաքական գործիչներ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյանի հարցազրույցը՝ «Անադոլու» գործակալությանը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությա...
Եթե Ռուսաստանը գործողություն չսկսեր Ուկրաինայում, ապա ավելի մեծ ռիսկերի կբախվեր. Պուտին
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս...
Պուտինը հայտնել է, թե որն է Ուկրաինայի հարցով իր պայմանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցելԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլից: «Վ...
Ուկրաինայի հետ բանակցություններից ռուսական կողմի ակնկալիքները չեն արդարացել. Մեդինսկի
Ուկրաինայի հետ բանակցություններից ռուսական կողմի ակնկալիքները չեն արդարացել, երրորդ փուլի արդյունքներով ասել է պատվիրակո...