Քննարկվում է արդյոք պատերազմում ՀԱՊԿ զորքերի հնարավոր մասնակցությունը. ինչ սցենար կարող է լինել
Ուկրաինայում ռազմական գործողությանը ՀԱՊԿ զորքերի հնարավոր մասնակցությունը չի քննարկվում։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Այնուամենայնիվ, նա չբացառեց այս հարցի հնարավոր քննարկումը։ «Եթե ինչ-որ կոնկրետ իրավիճակ ստեղծվի, ապա բերված փաստարկներով այս հարցը կքննարկվի»,- ասաց Աղաջանյանը։
Իր հերթին, նրա կուսակից Վահագն Ալեքսանյանը հավելեց, որ ՀԱՊԿ-ը նախատեսում է կազմակերպության զորքերի ներգրավում միայն մասնակից երկրներից մեկի տարածքում զինված բախումների դեպքում։ Պատգամավորը քիչ հավանական է համարում ռազմական գործողությունների տեղափոխումը Ռուսաստանի Դաշնության տարածք, իսկ Ուկրաինան ՀԱՊԿ անդամ չէ։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Եվրամիությունը կքննարկի Ուկրաինայի` ԵՄ-ին միանալու հայտը. որ երկրները դեմ կքվեարկեն
Եվրամիության առաջնորդները առաջիկա օրերին կքննարկեն դաշինքին միանալու Ուկրաինայի հայտը, հայտարարել է Եվրոպական խորհրդի նա...
Զելենսկին դժգո՞հ է Բայդենից. ինչ է հայտարարել Ուկրաինայի նախագահը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ավելին ան...
«Եթե Պուտինը չի վախենում, թող նստի, խոսի Զելենսկու հետ». Ուկրաինայի ԱԳ նախարար
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ընդգծել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադի...