
«Կրկին հումանիտար միջանցքները բաց կլինեն Մարիուպոլում և Վոլնովախում»․ Բասուրին

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել է, որ Վոլնովախից ու Մարիուպոլից մարդասիրական միջանցքները կրկին կբացվեն կիրակի առավոտյան:
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Առավոտից կրկին հումանիտար միջանցքները բաց կլինեն ինչպես Մարիուպոլում, այնպես էլ Վոլնովախում։ Մենք հուսով ենք, որ, այնուամենայնիվ, այն ուկրաինացի հրամանատարները, որոնք ղեկավարում են բնակավայրերի պաշտպանության գործընթացը, իրենց ենթականերին հրաման կտան, որ նրանք ապաշրջափակեն բնակավայրերից դուրս գալու ուղիները, ու քաղաքացիական բնակչությունը կարողանա լքել այդ բնակավայրերը», - ասել է Բասուրինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: