ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակ է բացել հայկական կողմի ուղղությամբ․ ԱՀ դատախազություն
Արցախի Հանրապետության դատախազությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ադրբեջանական կողմը շարունակում է պահպանել լարված մթնոլորտ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում։
Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար սադրիչ ու լարվածություն առաջացնող գործողություններ են իրականացնում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում։ Հնարավոր միջոցներով փորձ է արվում խաթարել գյուղի բնականոն կյանքը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, գյուղական առօրյայի կազմակերպմանը։
Ռազմական ուժի կիրառման սպառնալիքին հոգեբանական ճնշման տեղեկատվական գրոհն ու բարձրախոսներով տարբեր բնույթի հայտարարությունների տարածման տարբերակն հավելելուց հետո այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքի՝ հայկական կողմի ուղղությամբ արձակելով ինտենսիվ կրակոցներ։ Ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. IKEA-ում հերթեր են. ընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը ՌԴ-ում
IKEA ընկերությունը հայտարարել է, որ մինչև մայիսի 31-ը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում: Այս մասին հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվում Խարկովում
Տեսանյութ, թե ինչպես է ռուսական տեխնիկան ներխուժում Խարկով Նշվում է, որ նրանք անցել են Ալեքսեևկայով, իսկ քաղաքում ծ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թշնամին նամազ է միացրել Խրամորթի մոտ
Թշնամին բարձրախոսներով նամազ է միացրել Խրամորթի մոտ։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խարկովում մթերային խանութի առաջ հսկայական հերթ է գոյացել
Խարկովում մթերային խանութի առաջ հսկայական հերթ է գոյացել։ Այս մասին հայտնում են թելեգրամյան ալիքները։ &n...