ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կործանված տանկեր, լքված զինտեխնիկա․ ՌԴ ՊՆ-ն տեսակադրեր է հրապարակել

ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում են նախօրեին Մարիուպոլի մերձակայքում գտնվող և ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած Հնուտովո գյուղում Ուկրաինայի զինված ուժերի կործանված տանկերը, ինչպես նաև ուկրաինացի զինվորականների կողմից մայրուղու մոտակայքում լքված շարժական հակատանկային հրթիռային համակարգերը։ Նաև նկարահանվել են տեղի բնակչությանը խմելու ջրի բաշխման կադրերը: