ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական դեպք Ստեփանավանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է 22-ամյա վարորդի դին
Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Ստեփանավանի կամրջի տակ՝ Ձորագետում ավտոմեքենա կա և կան կասկածներ, որ այնտեղ հնարավոր է՝ քաղաքացիներ լինեն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, hրշեջ-փրկարարները հատուկ ճոպանների միջոցով և վերամբարձ կռունկի օգնությամբ Infiniti մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել գետից, որտեղ հայտնաբերվել է վարորդի՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Մելսիկ Հովսեփյանի դին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր առավոտվանից մահացածին որոնում էին հարազատները, ընկերները, ոստիկանության Ստեփանավանի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները:
[9a49941442843065af4c8e686f0fa204.png]
[eb1f1e453cefcc9fab78630ee4624acb.png]
[8eeebd1d720dc8fcbf72b95290354d57.png]
[70c95f9a9f5b4c331eddebbdbc7db773.png]
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում հայ խաղաղ բնակիչ է զոհվել
Ուկրաինայի հայ համայնքի խաղաղ բնակչության շրջանում առաջին զոհն ունենք: Այս մասին «Ռադիոլուրին» հայտնել են Սփյուռքի գործե...
ՊԲ–ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը․ նոր հայտարարություն
Ադրբեջանի ՊՆ-ի այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12-ի լույս 13-ի գիշերը գնդակոծու...
Մի խումբ զինված անձինք գրավել են Իվանո-Ֆրանկովսկի մարզի ուկրաինական ուղղափառ եկեղեցու տաճարը
Մի խումբ զինված անձինք գրավել են ուկրաինական ուղղափառ եկեղեցու տաճարը Իվանո-Ֆրանկիվսկի մարզի Վերխովինա գյուղում։ ՏԱՍՍ գո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ, խցանումը ձգվում է մոտ 6 կմ
Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Սևա...