Ուկրաինան նոր պատժամիջոցներ է մշակում Ռուսաստանի դեմ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստման մասին, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Արտաքին գործերի նախարարությունը փաստաթուղթ է մշակել, որտեղ թվարկված են նոր պատժամիջոցներ, որոնք պետք է կիրառվեն՝ բոլոր բացերը փակելու համար՝ լրացուցիչ ճնշում ստեղծելու համար։ Մենք աշխատում ենք երկրների հետ, որոնց միջոցով Ռուսաստանի Դաշնությունը փորձում է շրջանցել պատժամիջոցները»,- ասել է արտգործնախարարը։
 

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատորները ներկայացրել էին օրինագիծ, որով առաջարկվում էր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի բոլոր պետական ​​ձեռնարկությունների, այդ թվում՝ «Գազպրոմի» դեմ։