ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փլատակների տակից դուրս են բերել 22 խաղաղ բնակչի դի. Չերնիգով
Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ ռուսական զորքերի ավիահարվածներից հետո Չերնիգով քաղաքի բնակելի թաղամասերի փլատակների տակից դուրս են բերել 22 խաղաղ բնակչի դի։ Տեղական ժամանակով դրանք ժամը 15.30-ի տվյալներն են: Այս մասին հայտնում է УНИАН թելեգրամյան ալիքը:
Նշվում է, որ աշխատանքները դեռ շարունակվում են:
Մանրամասները` տեսանյութում: