Ռոման Աբրամովիչը որոշել է վաճառել «Չելսի» ֆուտբոլային ակումբը
Ռոման Աբրամովիչը հայտարարել է, որ որոշել է վաճառել «Չելսի» ֆուտբոլային ակումբը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Քրիս Բրայանտը պնդում է, որ ռուս օլիգարխ և «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հապճեպ վաճառում է Մեծ Բրիտանիայում իր սեփականությունը՝ հնարավոր ֆինանսական պատժամիջոցներից խուսափելու համար, գրում է The Guardian-ը:
Պատգամավորը նշում է, որ կառավարությունը չափազանց դանդաղ է պատժամիջոցներ կիրառում նրանց նկատմամբ, ովքեր փոխկապակցված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Արևմուտքը ՌԴ-ի կողմից Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո խիստ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի հավաքականն ու ակումբները հեռացվում են FIFA-ից
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը և բոլոր ռուսական ֆուտբոլային ակումբները հեռացվում են FIFA 22, Fifa Mobile և FIFA...
Առանց դրոշի և հիմնի. ՖԻՖԱ-ն հայտնել է, թե ինչպես կարող է ֆուտբոլային խաղերին մասնակցել Ռուսաստանի հավաքականը
Ռուսաստանի հավաքականը մրցումներին կարող է մասնակցել չեզոք կարգավիճակով՝ առանց դրոշի և օրհներգի, հայտնել է ՖԻՖԱ-ն։ Մասնավ...
ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին հեռացրել են միջազգային մրցաշարերից
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) դադարեցրել են ռուսական ակ...
Լռության րոպե և Stop it Putin գրություն՝ Ֆրանկֆուրտի մարզադաշտում
Ֆրանկֆուրտի մարզադաշտում 1 րոպե լռությամբ և Stop it Putin գրությամբ է սկսվել Այնտրախտ-Բավարիա ֆուտբոլային հանդիպումը: