ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին հեռացրել են միջազգային մրցաշարերից
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) դադարեցրել են ռուսական ակումբների և ազգային հավաքականի մասնակցությունը բոլոր միջազգային մրցաշարերին։ Այս մասին գրում է RT-ն:
«ՖԻՖԱ-ի խորհրդի և ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կողմից ընդունված նախնական որոշումներից հետո, որոնք նախատեսում էին լրացուցիչ միջոցների ընդունում, այսօր կառույցները համատեղ որոշում կայացրին, որ Ռուսաստանի բոլոր թիմերը՝ լինեն հավաքականներ, թե ակումբներ, կասեցվելու են ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի մասնակցությունից»,- ասվում է ՈւԵՖԱ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Որոշումն ուժի մեջ է «մինչև հետագա ծանուցումը»։
Նմանատիպ հոդվածներ
Առանց դրոշի և հիմնի. ՖԻՖԱ-ն հայտնել է, թե ինչպես կարող է ֆուտբոլային խաղերին մասնակցել Ռուսաստանի հավաքականը
Ռուսաստանի հավաքականը մրցումներին կարող է մասնակցել չեզոք կարգավիճակով՝ առանց դրոշի և օրհներգի, հայտնել է ՖԻՖԱ-ն։ Մասնավ...
Լռության րոպե և Stop it Putin գրություն՝ Ֆրանկֆուրտի մարզադաշտում
Ֆրանկֆուրտի մարզադաշտում 1 րոպե լռությամբ և Stop it Putin գրությամբ է սկսվել Այնտրախտ-Բավարիա ֆուտբոլային հանդիպումը:
Ռուսաստանի հավաքականն ու ակումբները հեռացվում են FIFA-ից
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը և բոլոր ռուսական ֆուտբոլային ակումբները հեռացվում են FIFA 22, Fifa Mobile և FIFA...
Ռոման Աբրամովիչը որոշել է վաճառել «Չելսի» ֆուտբոլային ակումբը
Ռոման Աբրամովիչը հայտարարել է, որ որոշել է վաճառել «Չելսի» ֆուտբոլային ակումբը: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Քր...