Պատահարներ
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Ոստիկանության զորքերի ծառայողը Nissan-ով բախվել է ծառերին և գլխիվայր շրջվել. Shamshyan. com
Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Աշոտ Մ.-ն իր վարած Nissan Maxima մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 55.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդ Աշոտ Մ.-ն ծառայում է ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասում:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0