Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը ոստիկանություն է դիմել. Shamshyan. com
Փետրվարի 26-ին՝ ժամը 13:50–ի սահմաններում, ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել «Գալաթեա-Մեդ» գեղագիտական բժշկության կենտրոնից և հայտնել են, որ բժշկության կենտրոնի գովազդային վահանակը գողացել են:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները:
Արդեն տեղում կենտրոնի տնօրեն Իրինա Քոչարյանը հայտնել է, որ փետրվարի 17-ից փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են բժշկական կենտրոնի պատի վրա ամրացված գովազդային վահանակը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, ով է նշված արարքը կատարել և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ի. Քոչարյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր՝ Վալերի Քոչարյանի աղջիկն է, իսկ գողություն կատարած անձը Երևանի բնակիչ, 43-ամյա Զարե Բ.-ն է:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար Կոտայքի մարզում. 5 մարդ տեղում մահացել է. Shamshyan. com
Փետրվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Արզնու խճուղում՝...
2870 սպանված և մոտ 3700 վիրավոր. ուկրաինական և ռուսական կորուստների տվյալները
Ռուսաստանի ՊՆ-ն առաջին անգամ ներկայացրել է Ուկրաինայում ՌԴ զինուժի կորուստների վերաբերյալ տվյալները: Ըստ այդմ...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Կիևի հեռուստաաշտարակի մոտ
Արդեն հայտնել էինք, որ հարված է հասցվել Կիևի հեռուստաաշտարակի վրա: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հրապարակել է հեռուստաաշ...
Զոլաքար գյուղում ողբերգական ավտովթարի հետևանքով հոսպիտալացված վիրավորներից ևս 2-ը մահացել են. Shamshyan. com
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Մանուկյ...