Լեհաստանը կփակի օդային տարածքը Ռուսաստանի համար
Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին հանձնարարել է Նախարարների խորհրդին պատրաստել երկրի օդային տարածքը Ռուսաստանից եկող օդանավերի համար փակելու վերաբերյալ որոշում: Հաղորդագրությունը հրապարակվել է քաղաքական գործչի անձնական Twitter-ում։
«Հանձնարարել եմ պատրաստել Նախարարների խորհրդի որոշումը, որը կփակի օդային տարածքը ռուսական ավիափոխադրողների համար»,-հայտնել է նա։
Ավելի վաղ բրիտանական երկու խոշորագույն ավիաընկերությունները հայտնել էին, որ իրենց ինքնաթիռները դադարել են օգտվել Ռուսաստանի օդային տարածքից։ Ըստ British Airways-ի և Virgin Atlantic-ի հայտարարության՝ ավիաընկերությունները դադարել են օգտվել Ռուսաստանի օդային տարածքից՝ հաստատելով, որ Մոսկվան պատժամիջոցներ է սահմանել Լոնդոնի դեմ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը». Վոլոդին
ՌԴ ԴԺ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը, տեղեկանո...
Կլիչկոն մանրամասներ է հայտնել զոհվածների ու վիրավորների թվի մասին
Կիևում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման սկզբից ի վեր զոհվել է 14 զինվորական և 6 խաղաղ բնակիչ, 71 մարդ վիրավորվել է, ա...
Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից
«Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից»: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:Հիշեցնցենք, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը նշե...