
Ուկրաինան դիմել է ՆԱՏՕ-ին օդային տարածքը փակելու խնդրանքով

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ)՝ խնդրելով փակել Ուկրաինայի օդային տարածքը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, Telegram-ի իր ալիքում հայտնել է Գերագույն ռադայի «Եվրոպական համերաշխություն» խմբակցության պատգամավոր Օլեքսի Գոնչարենկոն։
«Այո այո, այո: Այս մասին ես նախկինում խոսել եմ, և լավ է, որ Ուկրաինան գնացել է այս ճանապարհով։ Ռուսաստանը երկնքում առավելություն ունի, և մենք օգնության կարիք ունենք: Ցամաքում մենք նրանց հետ գլուխ կհանենք»,- գրել է ժողովրդական պատգամավորը։
Գոնչարենկոն նաև բացատրել է, թե ինչ կնշանակի օդային տարածքի փակումը, եթե ՆԱՏՕ-ն համաձայնի ուկրաինական կոչին. «Ի՞նչ է նշանակում փակել օդային տարածքը: Սա ցանկացած ինքնաթիռով Ուկրաինայի օդային տարածքում թռչելու արգելք է: Խախտման դեպքում բոլոր ինքնաթիռները կխփվեն: Ամերիկացիները նման ռեժիմ են սահմանել Սիրիայում», - ասել է Գոնչարենկոն: