Պուտինը ագրեսոր է. Բայդենի հրատապ հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է գալիս հրատապ հայտարարությամբ: 

 

Նա իր ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է ագրեսոր, և նշել, որ ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի գործողություններին պատասխանելու ծրագիր, ԱՄՆ-ը նոր ուժեր կտեղակայի Եվրոպայում, այդ թվում՝ Գերմանիայում։

 

«Պուտինը ագրեսոր է: Պուտինը ընտրել է պատերազմը»,- ասել է Բայդենը: 

 

Ամերիկացի նախագահը նաև անհիմն է համարել ռուսական ռազմական գործողությունը Դոնբասում.

 

Նա նշել է, որ նոր պատժամիջոցները սահմանափակում են բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը Ռուսաստան, ներառյալ տիեզերական արդյունաբերությունը։

 

«Մենք կսահմանափակենք ռուսական բիզնեսի հնարավորությունը՝ գործարքներ իրականացնելու դոլարով և եվրոյով, ֆունտով և իենով»,- ասել է նա։

 

Բացի դա, ԱՄՆ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ է կիրառել «ՎՏԲ»-ի դեմ:

Քաղաքականություն