
Մարդիկ պատսպարվում են Կիևի մետրոյի կայարաններում, խանութների և բանկոմատների մոտ հերթեր են

Գերագույն Ռադան հաստատել է ռազմական դրություն ամբողջ Ուկրաինայում։ Մարդկանց անվճար թողնում են Կիևի մետրո, քանի որ կայարաններն օգտագործվում են որպես ապաստարաններ։ Ամբողջ երկրում մարդիկ հերթ են կանգնել առաջին անհրաժեշտության ապրանքներ գրելու համար, ինչպես նաև բանկոմատների մոտ:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Դոնբասում իրավիճակը սրվել է։ Նշվում էր, որ Կիևը բանակի մեծ մասը կենտրոնացրել է շփման գծում և պարբերաբար կրակում էր աշխարհազորայինների վրա՝ օգտագործելով արգելված տեխնիկա։ Լուկանսկում և Դոնեցկում սկսեցին կանանց, երեխաների և տարեցների տարհանումը Ռուսաստանի շրջաններ: Համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել։ Այս իրավիճակում փետրվարի 19-ին ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները դիմեցին Ռուսաստանին՝ իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով։ Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Պետության ղեկավարը հանձնարարել էր ապահովել հանրապետություններում խաղաղության պահպանումը։
Ինչպես պարզաբանել էր նախագահը, ինքը նման որոշում է կայացրել, քանի որ արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին բռնածները Դոնբասի հակամարտության այլ լուծում չեն ճանաչում, բացի ռազմականից։ Այսօր Պուտինը ուղերձ է հղել՝ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին։