
4-ամյա աղջիկը՝ այրունազեղումներ, հետանցքի ճաք, կապտուկներ ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan

Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել փետրվարի 21-ին Երևանում գործող «Վիգ Մոր» կլինիկայից ստացված ահազանգի փաստով, փոխանցում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից հայտնել են, որ «այրունազեղումներ, կապտուկներ, բաց վերքեր վոլվայի շրջանում, հետանցքի շուրջ արյունազեղումներ, կապտուկներ և հետանցքի ճաք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ պարզել են, որ տեղափոխվածը Հայաստանի մարզերից մեկի բնակիչ՝ 4-ամյա Ռուզաննա Ն-ն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններին կլինիկայի մանկաբույժը հայտնել է, որ չի բացառվում, որ երեխան նշված վնաասվածքները ստացած կլինի արտաքին ներգործության և բռնության արդյունքում։ Փաստի առթիվ երեխայի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժնում հետաքննություն է սկսվել։