ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուգանսկում պայթյուն է տեղի ունեցել. կադրեր են հրապարակվել
Լուգանսկում տրոլեյբուսի դեպոյի մոտ պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հրադադարի ռեժիմի վերահսկման եւ համակարգման համատեղ կենտրոնում ԼԺՀ ներկայացուցչությանը:
«Լուգանսկում հերթական ահաբեկչական գործողությունն է տեղի ունեցել։ Ժամը 04.15-ին տրոլեյբուսի դեպոյի շրջանում պայթյուն է որոտացել», - նշված է հրապարակման մեջ:
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունների և իրավապահ մարմինների աշխատակիցները: