Սպորտ
Հայ բռնցքամարտիկից վերցված դոպինգ նմուշառման մեջ արգելված նյութ է հայտնաբերվել
Հայաստանի բռնցքամարտի առաջնության ժամանակ հայ բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանից վերցված դոպինգ նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ՝ Ֆուրոսեմիդ (S5 միզամուղ և քողարկող միջոցներ): Տեղեկությունը հայտնում է ՀՀ Հակադոպինգային գործակալությունը։
«Դալլաքյանը ժամանակավորապես հեռացվում է հակադոպինգային կանոնների հնարավոր խախտման պատճառով»,-նշված է հաղորդագրության մեջ։
Եթե հետաքննության ընթացքում ապացուցվի, որ մարզիկը հակադոպինգային կանոններ չի խախտել, համապատասխան որոշումը նույնպես կհրապարակվի։
Շեշտվում է, որ քանի դեռ մարզուհու գործն ընթացքի մեջ է, ՀՀ հակադոպինգային գործակալությունը որևէ մեկնաբանություն չի տալու:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
«Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ
Կասիլյասը նշել է, թե որ հավաքականը կհասնի ԱԱ-2026-ի եզրափակիչ
1.0