Լոնդոնը Ռուսաստանի դեմ սահմանեց պատժամիջոցները․ որոնք են դրանք
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում ռուսական հինգ բանկերի նկատմամբ՝ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (DNR և LNR) անկախությունը ճանաչելու համար։ Պատժամիջոցները կազդեն նաև գործարարներ Արկադի և Բորիս Ռոտենբերգների և Գենադի Տիմչենկոյի վրա։ Այս մասին գրում է Կոմերսանտը։
«Այսօր Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառում ռուսական հետևյալ հինգ բանկերի նկատմամբ՝ «Россия», «ИС-Банк», «Գենբանկ», «Պրոմսվյազբանկ» և «Սևծովյան զարգացման բանկ», և մենք պատժամիջոցներ ենք կիրառում երեք շատ հարուստ անհատների նկատմամբ», - ասել է Ջոնսոնը խորհրդարանում (մեջբերում. Reuters-ի կողմից):
Ռուսաստանցի երեք միլիարդատերերն էլ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից են։
«Արևմուտքը չի սխալվել իր կանխատեսումներում և վերջին 24 ժամվա իրադարձությունները այդ մասին են վկայում», - հայտարարել է բրիտանական կառավարության ղեկավարը և հավելել, - «Արևմուտքը Պուտինին հնարավորություն է տվել իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, բայց Ռուսաստանը դրանից չի օգտվել»։
Եվրահանձնաժողովը իր հերթին այսօր հայտարարություն է տարածել Ռուսաստանի դեմ պատրաստվող պատժամիջոցների մասին։ Բրյուսելը նշում է, որ սահմանափակումները կկիրառվեն նրանց նկատմամբ, որոնք մասնակցել են Դոնցեկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչմանը։
Բացի այդ Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի այն բանկերի նկատմամբ, որոնք ֆինանսավորում են Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները։ Քայլեր են ձեռնարկվելու նաև ռուսաստանյան պետական ֆինանսական ոլորտի նկատմամբ, որպեսզի զսպեն Մոսկվայի «ագրեսիվ քաղաքականությունը» և առևտուրը երկու ինքնահռչակ հանրապետություններում։
Նմանատիպ հոդվածներ
«Մենք ենք իրական տերը». ադրբեջանցի պատգամավորներն այցելել են Երևանի «Կապույտ մզկիթ» և այն իրենցը անվանել
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Թաիր Միրկիշիլին եւ Սոլթան Մամեդովը, որոնք Երեւանում մասնակցել են «Եվրանեսթ» խորհրդար...
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և...
Ուկրաինայում զոհվածների մեջ ազգությամբ հայ կա․ Հայրապետյան
Խարկովում տանկեր են ոչնչացվել, որոնցից մեկի անձնակազմում ի թիվս այլոց զոհվել է ազգությամբ հայ Դավիթ Դերենիկի Աղաջանյանը:...
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Զելենսկի
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախ...