
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. 69-ամյա վարորդը 06-ով կողաշրջվել է

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 69-ամյա Բենիկ Կարապետյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։ Վարորդին ենթարկեցին սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա սթափ է։