Հասարակություն

Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորները և՛ երեկ, և՛ այսօր հրաժարվել են մասնակցել ընթրիքին․ ո՞րտեղ են ընթրում նրանք

Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորները և՛ երեկ, և՛ այսօր հրաժարվել են մասնակցել ընթրիքին․ ո՞րտեղ են ընթրում նրանք

«Եվրանեսթ»-ին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ադրբեջանի պատգամավորները հրաժարվել են մասնակցել այսօր նախատեսված ընթրիքին, որ պետք է տրվեր պատվիրակության անդամների պատվին: ArmLur.am-ի տեղեկություններով, ադրբեջանական պատվիրակության անդամ-պատգամավորները փակվել են հյուրանոցում եւ սնվում են հենց այնտեղ:

 

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն էլ «Յասաման» ռեստորանը չեղարկել է Հայաստան ժամանած ադրբեջանցիներին հյուրընկալելու ու հյուրասիրելու պայմանավորվածությունը. տեղեկությունը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հանրայնացրեց «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
 

168.am-ը մանրամասներին տեղեկանալու համար կապ է հաստատել «Յասաման» ռեստորանի տնօրինության հետ:

Լրատվականի հետ զրույցում որպես ռեստորանի ղեկավար  ներկայացած Արուսը չի ցանկացել բացել փակագծերը՝ նկատելով, որ նման հարցեր չեն քննարկում:

«Եթե ձեզ շատ հետաքրքիր է՝ տվյալ պատվիրակությունը լինելո՞ւ է մեզ մոտ, թե՞ ոչ, երեկոյան Ձեզ հրավիրում եմ «Յասաման» ռեստորան՝ տեսնելու: Ես հիմա գրանցման, չեղարկման, հաստատման մասին որևէ տեղեկություն չեմ կարող փոխանցել. դրա իրավունքը, կարծում եմ, չունեմ էլ»,- ասել է  նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250