ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Ադրբեջանը կրկին ստում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։
Մասնավորապես՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից, որը ոչ մի կերպ չի նպաստում հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատմանը։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե լուծում չտրվի, ձվի արկղերով փողոցները կփակենք». ինչ է կատարվում ձվի շուկայում
Այս օրերին որոշ սուպերմարկետներում հավի ձվի գինը տատանվում է 40-ից մինչև 80 դրամ։ Փոքր և միջին արտադրողներն ահազանգում ե...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ զորահավաք կլինի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պահեստի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Հրամանագրում...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռոստովի մարզի տարածքում արկ է պայթել
Ռոստովի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանից 1 կմ հեռավորության վրա, արկ է պայթել։ Պայթյունը տեղի է ունեցել Տարասովի շրջանի...
Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորները և՛ երեկ, և՛ այսօր հրաժարվել են մասնակցել ընթրիքին․ ո՞րտեղ են ընթրում նրանք
«Եվրանեսթ»-ին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ադրբեջանի պատգամավորները հրաժարվել են մասնակցել այսօր նախատեսված ընթ...