Սպորտ

ՍՊՈՐՏ. Պոչետինոն կրկին հիացած է Մեսսիով

Lilit T. 1 րոպե 350 դիտում
ՍՊՈՐՏ. Պոչետինոն կրկին հիացած է Մեսսիով

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կրկին գովել է թիմի հարձակվող, իր հայրենակից Լիոնել Մեսսիին: 

«Ֆուտբոլը հենց Մեսսին է։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Եթե դուք պետք է բացատրեք՝ ինչ է ֆուտբոլը, ապա պարզապես ասեք, որ դա Մեսին է։ «Ռեալի» դեմ վերջին խաղում ՊՍԺ-ն նրա շնորհիվ լավ խաղաց»,- ասել է Պոչետինոն։ 

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է Լիգա 1-ի 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։ 
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250