Հզոր պայթյուն՝ Դոնեցկի կենտրոնում. РИА Новости

Դոնեցկի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ 

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը ավելի վաղ հայտարարել էր, որ ուրբաթ օրվանից կազմակերպում է բնակչության զանգվածային տարհանում երկրից՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը նույնպես կոչ է արել բնակիչներին տարհանել Ռուսաստան։

Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե չգիտի՝ ինչ է կատարվում Դոնբասում Պուշիլինի հայտարարությունների ֆոնին։ Նա նաև նշել է, թե չգիտի՝ արդյոք ինչ-որ մեկի հետ դա համաձայնեցված է եղել։

 

Նախօրեին Դոնբասի հանրապետությունում հայտարարել էին, որ իրավիճակը շփման գծում սրվել է. Կիևն անտեսում է նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Միաժամանակ Ուկրաինան պնդում է, թե իրենք մտադիր են խնդիրը լուծել քաղաքական ու դիվանագիտական ​​ճանապարհով։