
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G55-ն ու Mercedes B180-ը. «յաշիկի» վրայից համարանիշները հանել էին. Shamshyan. com

Փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արին Բերդի փողոցում՝ «Կռուգ» հացատան դիմաց, բախվել են Mercedes G55 մակնիշի 80 ՏR 100 համարանիշի և Mercedes B180 մակնիշի 28 RT 288 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը մինչ պարեկների ժամանումը, «յաշիկի» վրայից համարանիշները հանել էին, սակայն գումարտակի հրամանատարի և տեղակալի հորդորով՝ համարները տեղադրեցին մեքենայի վրա:
Տեղում վարորդներից մեկի ինքնազգացողությունը վատացավ և մինչ շտապօգնությունը կժամաներ, պարեկներ Տիգրան Բաղդասարյանն ու Էմիլ Նուրիջանյանը գումարտակի հրամանատարի տեղակալի հետ իրենց ծառայողական ավտոմեքենայից դուրս բերեցին դեղատուփը և սկսեցին օգնություն ցուցաբերել վարորդին:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Օպերատիվ են գործել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Մանրամասները՝ կայքում: