
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 3 երեխաների հայրը, ВАЗ 21010-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. Shamshyan. com

Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Դրախտիկ գյուղի բնակիչ, 42-ամյա Էդգար Թորոսյանը իր վարած ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Ճամբարակ–Արդանիշ ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 3 երեխաների հայր էր:
Մանրամասները՝ կայքում: